Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը բարձր է գնահատում ԱՄՆ կառավարության համագործակցությունը ՀՀ արդարադատության նախարարության հետ՝ Արփինե Հովհաննիսյանի ղեկավարման ժամանակաշրջանում: Այս մասին ասվում է դեսպանի շնորհավորական նամակում Արփինե Հովհաննիսյանին․
«Ես բարձր եմ գնահատում ԱՄՆ կառավարության համագործակցությունը ՀՀ արդարադատության նախարարության հետ՝ Ձեր ղեկավարման ժամանակաշրջանում: Շնորհակալ եմ Ձեր նվիրվածության եւ հանձնառության համար, որով Դուք աջակցեցիք մեր ընդհանուր հետաքրքրությունների՝ կոռուպցիայի դեմ պայքարի, օրենքի գերակայության ու իրավապահ համակարգի բարելավմանն ուղղված աշխատանքներին:
Աշխատանքներն այդ ուղղությամբ ներկայում շարունակվում են, բայց նախարարությունը, Ձեր ղեկավարման ժամանակահատվածում, հստակ քայլեր կատարեց այս ուղղությամբ: Ես գոհունակությամբ տեղեկացա, որ Ազդարարների մասին օրենքը, որի ուղղությամբ կոռուպցիայի դեմ պայքարի Ձեր թիմը ամիսներ շարունակ աշխատում էր, արժանացավ Կառավարության հավանությանը: Մենք կշարունակենք աջակցել նախարարությանը, եւ հույս ունենք հետագայում եւս շարունակել Ձեզ հետ համագործակցությունը այլ ոլորտներում: Ընդունեք իմ լավագույն ցանկությունները Ձեր կյանքի այս նոր փուլում: Ինձ համար մեծ պատիվ էր Ձեզ հետ աշխատելը»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին ուղղված նամակում:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն
Շեշտենք նաև, որ 2016թ.-ի Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի առաջարկությամ է Ազդարարների մասին օրենքի նախագիծն ընդգրկվել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի օրակարգ, այս նախագծի հիմքը հանդիսացել է Ասոցիացիայի և Կոալիցայի կողմից կատարված ուսումնասիրությունները։ Հետագայում ՀՀ արդարադատության նախարարության կողմից գերատեսչության, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն էլ մշակել և վերջնական տեսքի է բերել օրենքի նախագիծը: