Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր նոր որոշում է ընդունել Հայաստանի դեմ ՝ «Նիկողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով: Գանգատաբեր Ռոբերտ Նիկողոսյանը եղել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին աշխատակից, որին հեռացրել են աշխատանքից: Ու թեև 2009 թվականին հայաստանյան դատարանը բավարարել է նրա հայցը և և աշխատանքից ազատման հրամանը անվավեր ճանաչել, վերականգնել նրան նախկին պաշտոնում, դատական ակտը չի կատարվել:
Փաստացի նա չի վերականգնվել իր պաշտոնում և հարկադիր պարապուրդի համար չի վճարվել դատարանի սահմանված գումարը:
ՄԻԵԴ-ը վճռել է, որ խախտվել են Նիկողոսյանի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով արդար դատաքննության և Սեփական գույքից անարգել օգտվելու իրավունքին առնչվող 1-ին արձանագրության 1-ին հոդվածով սահմանված իրավունքը:
Եվրոպական դատարանը Հայաստանին պարտավորեցրել է Նիկողոսյանին որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարել 3.600 եվրո: