ՀՀ Ազգային ժողովի 6-րդ գումարման նախագահ է ընտրվեց Արա Բաբլոյանը:
ԱԺ նախագահի թեկնածուներին էին հավակնում ԵԼՔ դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը և ՀՀԿ պատգամավոր Արա Բաբլոյանը:
Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտնեց ձայների բաշխումը: Ըստ որի փակ քվեարկությանը 105 պատգամավորներից մասնակցել են 100-ը: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել:
Այդպիսով՝ նախագահի պաշտոնում Արա Բաբլոյանին կողմ են քվեարկել՝ 88, և դեմ՝ 12 պատգամավորներ:
Հիշեցնենք, որ նրան նախորդում էր Գալուս Սահայանը, ով այժմ ՀՀԿ-ի կողմից ԱԺ որպես պատգամավոր է ներկայանում:
Նիստը վարող Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը Բաբլոյանին հրավիրեց իր տեղը զբաղեցնել ԱԺ նիստերի դահլիճում:
Նրա կենսագրությանը կարող եք ծանոթանալ՝ այս նյութում:
