Մարտական դիրքերում պայմանագրային զինծառայող է զոհվել

ՔԿ-ից հայտնում են, որ 2017 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գրիշա Վարդանի Կարապետյանը:

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Գ.Կարապետյանի հրազենային վիրավորում ստանալու  հանգամանքները:

Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել