Քարաթափում Ալավերդի-Այրում ավտոճանապարհին. այն երկկողմանի փակ է (լրացված)

Մայիսի 16-ին, ժամը 12:15-ին ահազանգ է ստացվել, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Այրում հատվածում՝ Հաղպատ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը երկկողմանի փակ է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Ախթալա հատվածի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (5-7 մ երկարությամբ, 6 մ լայնությամբ և 5-7 մ բարձրությամբ). ճանապարհը երկկողմանի փակ է:

Ժամը 14:30-ի դրությամբ երթևեկությունը միակողմանի վերականգնվել է:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել