Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն ազատվել է աշխատանքից

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր նոր որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21-րդ կետով և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով`
Արմեն Մարգարյանին 2017 թվականի մայիսի 18-ից ազատել ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել