Փոփոխություն է կատարվել․ Վեոլիա Ջուր ընկերության հայտարարությունը

Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է, որ առանց առեւտրային հաշվառքի (ջրաչափի) սարքի ջրամատակարարման դեպքում՝ ջրի քանակի հաշվարկի կարգում 2017թ. hուվարի 1-ից կատարվել է փոփոխություն: Ըստ աղբյուրի՝ բազմաբնակարան շենքի բնակիչ բաժանորդին մատակարարված խմելու ջրի քանակը հաշվարկվում է ամսական 30 խորանարդ մետր: Ոչ բազմաբնակարան շենքի (անհատական տնատիրության) բնակիչ բաժանորդին մատակարարված խմելու ջրի քանակը մնացել է նույնը՝  ամսական 100 խորանարդ մետր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել