Երևանի ավագանու ընտրություններում Ավան վարչական տարածքում ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանի շտաբում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ միջադեպի ընթացքում տեղեկություններ տարածվեցին նրա դստերը՝ Լիլիթ Դրամփյանին բերման ենթարկել մասին: Լիլիթին չեն հասցրել ոստիկանություն, քանի որ փչացել է ոստիկանական մեքենան: Այս մասին տեսանյութի տեսքով հայտնում է Զարուհի Փոստանջյանը:
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահը գնացել է դստեր հետևից և ճանապարհին նկատել, որ ոստիկանական մեքենան կանգնած է, իսկ դուստրը գտնվել է մեքենայից դուրս: Այնուհետև, Զարուհի Փոստանջյանը իջել է մեքենայից և դստերն իր հետ տարել:
Նշենք նաև, որ քիչ առաջ Ոստիկանությունը պարզաբանում էր տարածել այն մասին, որ Զ. Փոստանջյանի դստերը բերման ենթարկելու վերաբերյալ որոշ լրատվամիջոցների հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը: