Նոր-Նորքի ոստիկանության բաժին բերման են ենթարկել Զարուհի Փոստանջյանի դստերը

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Իրավաբան.net-ը, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը իր թիմակիցների հետ անսպասելիորեն այցելել էր Ավանում գտնվող Երևանի ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբ: «Երկիր Ծիրանի» կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ շտապում ընթանում են ընտրակեղծիքներ, առկա են հանցակազմի տարրեր:

Զարուհի Փոստանջյանն ու լրատվամիջոցների ներկայացուցիչները հրաժարվեցին դուրս գալ շտապից, ինչից հետո Նոր Նորքի ոստիկանապետը կարգադրեց բերման ենթարկել «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանին ու նրա դստերը: Կուսակցության նախագահը ցուցաբերեց դիմադրությունը, սակայն վերջինիս դստերը բերման են ենթարկել Նոր-Նորքի ոստիկանության բաժին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել