Մայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակ երեխաներից տղան այսօր մահացել է. այս մասին Իրավաբան.net–ին հայտնեց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
«Երեխան եղել է խորը անհաս վիճակում, ներարգանդային կյանքի ընթացքում երեխայի ներքին օրգանները բավարար կերպով չեն զարգացել: Գլխավոր ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանն ու մյուսները ամեն ինչ անում էին երեխայի կյանքը փրկելու համար, պարբերաբար խորհրդակցում էին ամերիկացի գործընկերների հետ», -ասաց Ա. Հայթայանը:
Նշենք, որ փոքրիկը գտնվում էր «Մուրացան» ԲԿ-ում:
Նշենք, որ մայիսի 3-ին ծնվել էին չորս աղջիկ և մեկ տղա: }Ծնունդից հետո մահացել էին երկու աղջիկ երեխաները: