Այսօր Փոքր և միջին բիզնեսի համագործակցության ասոցիացիան տարեկան 3-րդ համագումարի հանդիսավոր միջոցառման ժամանակ շնորհակալագրեր հանձնեց փոքր և միջին բիզնեսի խնդիրներ լուծման հարցում աջակցություն ցուցաբերած գործընկերներին, պետական կառույցների և լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
Շնորհակալագիր հանձնվեց Պետական եկամուտների կոմիտեի մաքսային վերահսկողության պետ Գևորգ Սաղոյանին՝ բիզնեսի օրինական շահերը պաշտպանելու համար:
Գևորգ Սաղոյանը իր խոսքում նշեց, որ համագործակցության ընթացքում երբ բարձրձայնվում են խնդիրների մասին և դրանք ընդհանուր քննարկվում են, հեշտությամբ հայտնվում են նաև լուծումները. «Մենք աշխատանում ենք բարիկադի երկու կողմերում, բայց անում ենք մի գործ»,- ասաց Գ. Սաղոյանը՝ նկատի ունենալ պետական կառույցներին և հասարակական կազմակերպություններին: