ԱԻՆ-ից հայտնում են, որ մայիսի 12-ին, ժամը 10:48-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի մոտ այրվում է Opel մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:00-ին, մարվել՝ 11:01-ին:
Պարզվել է, որ Հ-21 ավտոճանապարհի Գետափ-Սպանդարյան հատվածի 1-ին կմ-ին այրվել են Opel Omega մակնիշի 20 FL 304 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածի էլ. լարերը և ռետինե խողովակները:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Ներկայացնում ենք նաև «Ցայգ» հեռուստաընկերության տեսանյութը։
Իրավաբան.net