Հեռախոսազանգը սպանության պատճառ է դարձել

Աշոտ Բաղդասարյանը տեղեկացել է, որ իր հոր հետ հեռախոսազրույցի ընթացքում անհարգալից են խոսել: Դեպքի հանգամանքը պարզաբանելու նպատակով գնացել է տվյալ քաղաքացու բնակության վայր, վիճաբանության մեջ է մտել նրա հետ:

Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ այդ ընթացքում բռունցքով մեկ անգամ հարվածել քաղաքացու դեմքին, հետո՝ նրա որդուն որդուն` պաշտպանելու համար: Վիճաբանության ընթացքում Բաղդասրյանը ապօրինի իր մոտ պահվող ատրճանակով հարվածել է տուժածի գլխին` պատճառելով թեթև աստիճանի վնասվածք, որից հետո երեք անգամ կրակել է վերջինիս կրծքավանդակին: Հրազենային վիրավորման հետևանքով առաջացած արյան սուր կորստից նա մահացել է: Բաղդասարյանին կալանավորել են: Գործը քննվում է Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և քննվում դատավոր Տաթևիկ  Գրիգորյանի նախագահությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել