Հափշտակություններ՝ կայանած մեքենաներից

Քաղաքի տարբեր հատվածներում կայանված ավտոմեքենաները բացել ու հափշտակություններ են արել: Գործով մեղադրանք է առաջադրվել Նիկոլայ Մելիքյանին: Մեղադրական եզրակացության համաձայն, նախնական համաձայնության գալով Գրիգոր Հովսեփյանի հետ, Երևան քաղաքի տարբեր հասցեներում կայանած քաղաքացիներին պատկանող ավտոմեքենաների դռների փականները բացել է տեխնիկական տարբեր միջոցներով: Մեքենաներից հափշտակել են էլ. մարտկոցներ, գազի գլանանոթներ, ավտոմեքենայի ձայնագրիչ, շարժիչի յուղ:

Ընդհանուր առմամբ նրանք պատճառել են 1.770.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Նույն եղանակով փորձել են հափշտակել տարբեր ավտոմեքենաներից այլ իրեր ևս, սակայն իրենց կամքից նկախ հանգամանքներում հանցագործություններն ավարտին չեն հասցրել:

Գործն այս պահին ուղարկվել է դատարան, որը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կքննվի դատավոր Արմեն  Վարդապետյանի նախագահությամբ:

Դեպքի շրջանակներում որպես իրեղեն ապացույց են առգարավվել թվով 2 բջջային հեռախոսներ: Իսկ մեղադրյալի նկատմամաբ որպես խափանման միջոց է նշանակվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել