Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագծով մի շարք հայեցակարգային փոփոխություններ կմտցվեն ոլորտում: Ընդլայնվել է նաև վարչական հարկադրանքի օժանդակ միջոցների ցանկը:
Նոր օրենսգրքի նախագծի համահեղինակ Թամարա Շաքարյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ իրավակիրառողներն առանձին օրենսդրական ակտերում այլևս չեն տեսնելու ոչ սահմանված վարչական իրավախախտումներ, ոչ էլ համապատասխան տույժերի տեսակներ:
Բազմաթիվ լրացումների կողքին փոփոխությունների է ենթարկվել նաև բողոքարկման վարույթը:
Սթափության վիճակի զննությունը, և տրանսպորտային միջոցը համապատասխան տարածք բերման ենթարկելու գործընթացը, որն այժմ կարգավորվում է Ճանապարհային երթևեկության կանոնների ապահովության մասին ՀՀ օրենքով՝ ևս արդեն կհամարվի Վարչական հարկադրանքի օժանդակ միջոց:
«Տեսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների մասին վարույթը ևս ընդգրկվել է նախագծում: Այսինքն այդ օրենքը վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի ընդունումից հետո ուժը կորցրած է ճանաչելու, որովհետև այն, որպես առանձին տեսակի վարույթ ամրագրվել է արդեն այս նախագծում»,-նշում է Շաքարյանը:
Նախատեսվել է մի նորամուծություն, որ վարչական ակտն անձին՝ հասցեատիրոջը հանձնելու պահից 15 օր ժամկետ կունենա, որպեսզի ներկայացնի համապատասխան առարկությունները վարչակա ակտի վերաբերյալ:
«Այսինքն ակտը հանձնելու պահից ուժի մեջ չի մտնելու, այլ հանձնելու պահից 15 օր հետո նոր կմտնի ուժի մեջ: Այդ առարկությունները կարող են լինել օրինակ այն համատեքստում, որ տվյալ տրանսպպորտային միջոցի սեփականատերն է հանդիսանում, բայց վարչական իրավախախտում կատարած անձ չէ, ինչը մեր պրակտիկայում ամենաշատը հանդիպող երևույթներից մեկն է: Այսօր սեփականատերը ստիված պետք է բողոքակի ակտը և ներկայացնի ապացույցներ, որ ինքը չի կատարել վարչական իրավախախտումը, այս դեպքում նա կունենա 15 օր ժամկետ, իր առարկություններն ու ապացույցները ներկայացնելու համար և բնականաբար վարչական վարույթը կշարունակվի արդեն ընդհանուր կարգով»,- մանրամասնեց նախագծի համահեղինակը:
Ալիսա Չիլինգարյան