Ի՞նչ կենսագրություն ունի դատավոր Լևոն Արազյանը

Այսօր հայտնել էինք, որ իրավապահները գործողություններ են իրականացնում  Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանում՝ Լևոն Արազյանի աշխատասենյակում։ Ավելի ուշ ԱԱԾ-ն հաստատեց դատավորի ձերբակալման մասին լուրը՝ չնշելով որևէ անուն, սակայն պարզ է, որ խոսքը գնում է հենց դատավոր Արազյանի մասին։ Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը․

Ծնվել է 1965 թվականին Արարատի մարզի Բերդիկ գյուղում։
1983 թվականից մինչև 1985 թվականը ծառայել է Խորհրդային Բանակում։
1986 թվականից մինչև 1991 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1992 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է Արտաշատի Ներքին գործերի բաժնի քննչական բաժանմունքում՝ որպես քննիչ։
1996 թվականից աշխատում է Արարատի մարզի առաջին ատյանի դատարանում դատավորի պաշտոնում։
2008 թվականից առ այսօր աշխատում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանի դատավոր:
2000 թվականին պաշտպանել է գիտական թեզ և ունի իրավաբանական գիտությունների թեկնածուի կոչում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել