Դատավորը կաշա՞ռք է վերցրել․ իրավապահները դատարանում են

Այսօր լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին, որ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Արազյանը ձերբակալվել է կաշառք վերցնելու գործով։

Այս տեղեկատվությունը փորձեցինք ճշտել ՀՀ դատական դեպարտամենտից, Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը հայտնեց, որ այս պահին իրավապահները գործողություններ են իրականացնում Վեդիի դատարանում․ «Հավանաբար խոսքը գնում է դատավոր Լևոն Արազյանի մասին»,- նշեց պարոն Խաչատրյանը, սակայն չհաստատեց դատավորի ձերբակալման մասին լուրը, ինչպես նաև կաշառքի գործում ներգրավված լինելու մասին տեղեկատվությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել