Փաստաբանը՝ համատիրության խնդիրների և նոր կարգավորումների մասին
Վճռաբեկ դատարանը Համատիրության կողմից շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի պահպանմանն ուղղված վճարների բռնագանձման գործընթացի մասին որոշում է կայացրել, որն էլ սահմանում է այն դեպքերը, երբ համատիությունն այդ իրավունքը կունենա։Պալատը, մասնավորապես, վեր է հանել այն ընթացակարգային կանոնները, որոնց պահպանման դեպքում միայն բազմաբնակարան շենքի կառավարման մարմինը (համատիրությունը) կարող է բազմաբնակարան շենքի սեփականատերերից պահանջել այդ շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի պահպանման համար անհրաժեշտ գումարի վճարման պարտականության կատարում:
Նախադեպային որոշման շուրջ զրուցել ենք փաստաբան Կարո Ասատրյանի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։