Այժմ տարվա այն ժամանակն է, երբ ամբողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում, ուսանողներն ու աշակերտները կայացնում են որոշումներ ու ձեռնարկում քայլեր, որոնք ցցուն հետք են թողնումնրանց ողջ ապագայի վրա: Բակալավրիատի ուսանողներն ուսումը շարունակելու կամ աշխատաշուկա մուտք գործելու մասին են մտածում, ավագ դպրոցի աշակերտները դիտարկում են առկատարբերակները՝ բուհի ու մասնագիտության ընտրության մասով: Միաժամանակ, ուսուցիչներն ու դասախոսներն ամփոփում են ուսումնական տարին, թերևս որոշում, թե ինչ հետազոտություններ ենամռանն իրականացնելու ու արդեն իսկ մտածում հաջորդ ուսումնական տարում իրենց անելիքների մասին: Հիշատակված բոլոր խմբերին առաջարկում եմ որպես մասնագիտական ու ակադեմիականկատարելագործման տարբերակ լրջորեն քննության առնել ԱՄՆ-ում ուսանելու կամ հետազոտական աշխատանքներ իրականացնելու հնարավորությունները, ինչի շնորհիվ դուք կկարողանաք Հայաստանվերադառնալ զինված այնպիսի գիտելիքներով ու հմտություններով, որոնք կօգնեն կատարել իրական դրական տեղաշարժեր ու առանցքային դերակատարում ունենալ հայրենի երկրի ապագան կերտելուգործում:
ԱՄՆ դեսպանատունը հպարտ է Հայաստանում մարդկային կապիտալի զարգացման հարցում իր ունեցած դերակատարմամբ, ինչը մենք իրականացնում ենք տարաբնույթ փոխանակման ծրագրերիմիջոցով՝ սկսած ավագ դպրոցի աշակերտների համար նախատեսված Ապագա առաջնորդների ՖԼԵՔՍ ծրագրից մինչև Միջազգային այցելու-առաջնորդների ծրագիրը, որը հաջողակ ոլորտայինմասնագետներին թույլ է տալիս շփվել ու կապեր հաստատել տվյալ ոլորտի ամերիկացի մասնագետների հետ: Մենք ունենք ավելի քան 15 կրթական ու մասնագիտական փոխանակման ծրագրեր, և այսօր,առիթից օգտվելով, կուզենայի անդրադառնալ այդ ծրագրերից 2-ին՝ Ֆուլբրայթի և Հուբերտ Հ. Համֆրիի ծրագրերին, ընդ որում 2 ծրագրով էլ այս պահին ընդունվում են հայտեր:
Ֆուլբրայթի փոխանակման ծրագիրը բազմակողմ ծրագիր է, որի ներքո ԱՄՆ ակադեմիական շրջանակների ներկայացուցիչները կարող են գալ Հայաստան, Հայաստանի հետազոտողներն ուգիտաշխատողները կարող են կարճ ժամանակով լինել Միացյալ Նահանգներում և, իհարկե, հայ ուսանողները կարող են ուսանել ամերիկյան բուհերում և ստանալ մագիստրոսի կոչում: Ֆուլբրայթիուսանողական ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2014թ.-ին և արդեն ունեցել է 8 մասնակից (ավարտած և դեռ սովորող): Արդեն 2-րդ տարին է, որ իրականացվում է նաև Ֆուլբրայթ-Հովնանյանծրագիրը, որը Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամի ֆինանսավորմամբ Ֆուլբրայթի ծրագրի շրջանակում հավելյալ տեղեր է ապահովում գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության,մաթեմատիկայի ու ձեռնարկատիրության ոլորտում մասնագիտացող հայ ուսանողների համար:
Մյուս խոշոր կրթական փոխանակման ծրագիրը, որի ներքո այս պահին ընդունվում են մասնակցության հայտեր, դա Հուբերտ Հ. Համֆրիի ծրագիրն է, որը Հայաստանում մեկնարկել է 2002թ. և արդեն 20հոգի մասնակցել են այդ ծրագրին: Սա հանրային ծառայության ոլորտի հաջողակ մասնագետներին ու առաջնորդներին հնարավորություն է ընձեռում առանց գիտական կոչում ստանալու ուսանել ԱՄՆ-ում և կապեր ձևավորել ամերիկացի գործընկերների հետ:
Ֆուլբրայթի երկու ծրագրերը՝ ուսանողական ծրագիրը և գիտատեխնիկական ուղղվածության Ֆուլբրայթ-Հովնանյան ծրագիրը, ինչպես նաև Հուբերտ Հ. Համֆրիի ծրագիրն այս պահին ընդունում ենմասնակցության հայտեր, որոնց ներկայացման վերջնաժամկետը հունիսի 2-ն է: Ծրագրերի մասին ավելին իմանալու համար խորհուրդ եմ տալիս այցելել դեսպանության կայքը:
Իրենց կարևորությամբ ու բազմազանությամբ հանդերձ՝ մեր կրթական փոխանակման ծրագրերն ԱՄՆ-ում ուսանելու միակ ճանապարհը չեն: Ես ավելի քան 2 տարի է, ինչ գտնվում եմ Հայաստանում ևհանդիպել եմ բազմաթիվ տաղանդաշատ ու նպատակասլաց ուսանողների և կարծում եմ, որ նրանք կարող են ուղղակիորեն դիմել ամերիկյան բուհեր: ԱՄՆ-ում կան 4.000-ից ավել հավատարմագրվածբուհեր՝ սկսած էլիտար մասնավոր համալսարաններից մինչև հանրային երկամյա ուսուցմամբ արհեստագործական քոլեջներ: Այս բոլոր բուհերը մեծ ուրախությամբ բացում են իրենց դռներն աշխարհիբոլոր ծայրերից ժամանող ուսանողների համար՝ առաջարկելով հատուկ ծրագրեր ու կրթաթոշակներ միջազգային ուսանողների համար: Հարկ է նշել, որ հայաստանյան ուսանողներով հետաքրքրվածբուհերը բավականին շատ են, ինչի մասին է փաստում մայիսի 5-ին ժամը 11-00-ից 19:00 Բեսթ Վեսթերն Կոնգրես հյուրանոցում կազմակերպվող EducationUSA կրթական ցուցահանդեսին մասնակցողբուհերի թիվը: Հուսով եմ, որ շատերը կօգտագործեն այս հնարավորությունը, որպեսզի զրուցեն շրջանավարտների հետ և ավելին իմանան այն բուհերի մասին, որոնք ներկայացված կլինեն այսմիջոցառմանը: Բացի այդ, օգտակար ռեսուրսներ ու խորհրդատվություն կապահովվի Հայաստանի Ամերիկյան խորհուրդների կրթական խորհրդատուների կողմից: Մանրամասների համար տես՝ այստեղ:
Արտերկրում ուսանելը կարող է վերափոխել մարդու կյանքը: Օտար երկրում ապրելը մեծացնում է մարդու մտահորիզոնը և ընկղմելով այդ նոր կենցաղի, մշակույթի, ավանդույթների, նոր խոհանոցի և լեզվական միջավայրի մեջ, դուք հասկանում եք, թե ինչով է շնչում այդ երկիրը և, միաժամանակ, ձեռք եք բերում ընկերներ, կարողանում հաստատել արժեքավոր գործնական ու մասնագիտական կապեր, որոնք ողջ կյանքի համար են: Հայաստանում հանդիպել եմ ԱՄՆ-ում ուսանած շատ մարդկանց և տպավորիչ ու ոգեշնչող է տեսնել նրանց ձեռքբերումները և լսել, թե նրանցից շատերն ինչպիսի ջերմությամբ ու սիրով են հիշում Միացյալն Նահանգներն ու ամերիկյան ժողովրդին և այնտեղ անցկացրած իրենց ժամանակը: Ուզում եմ հորդորել բոլորին՝ քննության առնել ԱՄՆ-ում ուսանելու կամ փորձի փոխանակման առկա հնարավորությունները և ուրախ եմ, որ ԱՄՆ դեսպանությունը, իր գործընկերների, մասնավորապես՝ Հայաստանի Ամերիկյան խորհուրդների հետ միասին կարող է կարևոր ուղեկից լինել այս հարցում:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլս