Գարիկ Առաքելյանը պոկել էր իրեն կանգնեցրած ՃՈ աշխատակցի համազգեստի վրա ամրացված ծառայողական տեսանկարահանման սարքը, հայհոյել նրան, ինչի համար էլ հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
Մեղադրական եզրակացության համաձայն Առաքելյանը գտնվել է հարբած վիճակում, վարել է ավտոմեքենա՝ թույլ տալով ճանապարհային երթևեկության կանոնների խախտում: Նկատելով խախտումները նրա մեքենան կանգնեցրել են ՃՈ երկու աշխատակցիները:
Իրեն կանգնեցնելու համար իջել է մեքենայի և վիճաբանություն սկսել- տեսուչների հետ: Այդ ընթացքում փորձելով խանգարել նրանց ծառայողական գործունեություններին՝ քաշել և պոկել է ՃՈ տեսուչի համազգեստի վրա ամրացված ծառայողական տեսանկարահանման սարքը, հայհոյանքներ տվել նրանց հասցեին: Դրանից հետո` սթափության աստիճանը ստուգելու և իր վարած ավտոմեքենան տուգանային հրապարակ տեղափոխելու նպատակով, շարունակելով իր հանցավոր գործողությունները և գործադրելով տեսուչի կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն, ձեռքերով հարվածներ է հասցրել վերջինիս պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:
Նշենք, որ գործը քննվում է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ:
Առաքելյանի նկատմամ որպես խափանման միջց է կիրառվել գրավը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: