ՎԻՎ նոր օրենսգրքով քաղաքացիներին կարող են 2 տարով վարորդական իրավունքից զրկել

Հինգշաբթի օրը կառավարության նիստին հաստատվեց ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգիրքը, որը վարորդական իրավունքից զրկելու դրույթ է պարունակում: Համաձայն այս նախագծի՝ Վարորդական իրավունքից զրկումը կարող է նշանակվել մեկ ամսից մինչև 2 տարի ժամկետով։

Վարորդական իրավունքից զրկում չի կարող նշանակվել այն անձի նկատմամբ, ով տրանսպորտային միջոցից օգտվում է հաշմանդամության վիճակից ելնելով, բացառությամբ ոչ սթափ վիճակում կատարված վարչական իրավախախտման:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել