Երեկ տեղեկացրել ենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող, ստորև ներկայացնում ենք պարոն Հարությունյանի կենսագրությունը.
1980-1990 | Երևանի թիվ 139 անգլիական թեքումով միջնակարգ դպրոց/արծաթե մեդալով/ |
1990-1995 | Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ/գերազանցության դիպլոմով/ |
1996-1999 | Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա՝ ստացիոնար ուսուցմամբ-թեկնածուական ատենախոսություն |
07.1997-08.1997 | Նյու Յորքի համալսարանի իրավաբանական դպրոց, Նյու Յորք, ԱՄՆ/իրավաբանական գրադարանների գծով վերապատրաստման հատուկ դասընթաց/ |
01.1999-05.1999 | Բերկլիի համալսարանի իրավաբանական դպրոց, Բերկլի, Կալիֆորնիա, ԱՄՆ/սկսնակ դասախոսների համար նախատեսված վերապատրաստման ծրագրով հատուկ դասընթաց/ |
03.2009-04.2009 | “Իրավաբանական կլինիկական կրթություն” ծրագրով հատուկ դասընթացներ՝ Հասթինգսի համալսարանի իրավաբանական դպրոց, Սան Ֆրանցիսկո, Կալիֆորնիա, ԱՄՆ Բերկլիի համալսարանի իրավաբանական դպրոց, Բերկլի, Կալիֆորնիա, ԱՄՆ Սանտա Կլարայի համալսարանի իրավաբանական դպրոց, Սան Հոսե, Կալիֆորնիա, ԱՄՆ |
Աշխատանքային փորձ | |
09.1995-11.1995 | ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության իրավաբան |
1995-1998 | ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մասնագետ, այնուհետև՝ ավագ խորհրդատու |
1998-2000 | ՀՀ ազգային անվտանգության նախարարության 9-րդ վարչության պետի օգնական |
04.2000-06.2000 | ՀՀ Զինվորական դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող բաժնի դատախազ |
2000-2003 | ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս |
2003-2011 | ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկայի տնօրեն |
2003-2014 | ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ |
2009-2014 | ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի խորհրդական՝ իրավական հարցերով |
01.2014-07.2014 | ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության տեսչական և վերլուծական բաժնի պետ |
2014-2016 | ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ |
02.2016-04.2016 | Հայաստանի Հանրապետության Նախագահի ռեֆերենտ |
04.2016-ից | ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար |
Հավելյալ տվյալներ | |
Ծնված՝ | 1973 թվականի օգոստոսի 6-ին |
Գիտական աստիճանը` | Իրավաբանական գիտությունների թեկնածու |
Գիտական կոչումը՝ | Իրավաբանության մասնագիտությամբ դոցենտ |
Կոչումը՝ | Արդարադատության փոխգնդապետ |
Պարգևները՝ | ՌԴ դատական պրիստավների Դաշնային ծառայության տնօրենի հրամանով “Ծառայությունների համար” մեդալով/2011թ./ ՀՀ արդարադատության նախարարի հրամանով “Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պատվավոր աշխատող” կրծքանշանով /2012թ./ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով /2014թ./ ՌԴ դատական պրիստավների Դաշնային ծառայության տնօրենի հրամանով “Դատական պրիստավների ինստիտուտի հրմնադրման 150 ամյակ” մեդալով /2015թ./ |
Գիտական աշխատանքները՝ | իրավաբանական բուհերի համար նախատեսված 18 դասագրքերի և ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակ և համահեղինակ, 8 գիտական հոդվածների հեղինակ |
Լեզուները՝ | Հայերեն/մայրենի/, ռուսերեն/ազատ/, անգլերեն/ազատ/ |
Ընտանեկան դրությունը՝ | Ամուսնացած, մեկ դուստր և մեկ որդի: |
Իրավաբան.net