30 մլն դրամ՝ քննիչներին ու ՔԿ-ի պետական ծառայողներին վերապատրաստելու համար

ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցները վերապատրաստումներ կանցնեն Արդարադատության ակադեմիայում։ Այս դասընթացները հարկատուներին կարժենան 30 մլն 263 հազար դրամ (գինը ներառում է նաև հարկերը, տուրքերը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ վճարները)։ Դասընթացների և մյուս ծախսերի համար նախատեսվում է 25 մլն 219 հազար դրամ, 50 մլն դրամը՝ ԱԱՀ-ն է (Պայմանագրերին ծանոթացեք այսետղ՝ մաս 1-ին, մաս 2-րդ

ՀՀ քննչական կոմիտեն փետրվարի 27-ին պայմանագիր է կնքել ՀՀ արդարադատության ակադեմիայի հետ։

Պայմանագրում նախատեսված է հետևյալ գնացուցակը՝

5000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր դասաժամի համար՝ անկախ տվյալ խմբում ունկնդիրների քանակից,

Առավելագույնը 2000 դրամ՝ հատուկ ուսուցման յուրաքանչյուր ակադեմիական ժամի համար՝ 1 ունկնդրի հաշվարկով,

Օրական 3000 դրամ սննդի վճար մարզերից ժամանակ 17 պետական ծառայողներից, և 155 քննիչներից յուրաքանչյուրին։ Ընդ որում յուրաքանչյուր պետական ծառայողին վճարվում է 4, քննիչներին՝ 4 օրվա սննդի վճար,

5000 ՀՀ դրամ ճանապարհածախս մարզերից ժամանակ 17 պետական ծառայողների և 155 քննիչներից ոյւրաքանչյուրին,

Ուևորափոխադրման համար առավելագույնը 60 հազար ՀՀ դրամ 1 խմբի հաշվարկով։

Ուսուցումներն իրականացվելու են 5 ուղղություններով և համապատասխան աշխատակիցների շրջաններում, ուսուցմանը մասնակցելու են՝ ՔԿ-ի պետական ծառայողներ, քննիչներ, թեկնածուների ցուցակում ընդգրկված անձիք, լինելու են նաև քննիչների լրացուցիչ վերապատրաստումներ և հատուկ ուսուցում։

ՀՀ ՔԿ դեպարտամենտի պետական ծառայոների վերապատրաստման դասընթացները ներառելու են հետևյալ կուրսերը՝ պետական ծառայության հարցերը (12 դասաժամ), գործավարությունը և փաստաթղթաշրջանառությունը ՀՀ ՔԿ դեպարտամենտում (12 դասաժամ) ու ժամանակի կառավարում (8 դասաժամ)։

Քննիչների համար նախատեսված են հետևյալ դասընթացները՝ ՀՀ քրեական իրավունքի արդի հարցերը (8 ժ/ք), ՀՀ քրեական դատավարության արդի հարցերը, ՄԻԵԴ նախադեպային իրավունքի արդի հարցերը քրեական գործերով, ապացույցների թույլատրելությունը ՀՀ քրեականդ ատավարությունում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համատեքստում, կյանքի իրավունքին, խոշտանգումներին և վատ վերաբերմունքի այլ ձևերի արգելքին առնչվող գործերի քննությունը, խոցելի տուժողների/վկաների և կասկածյալների մասնակցությամբ իրականցվող քննությունը, մինչդատական կալանքը և քննության հարակից հիմնախնդիրները, քրեական գործերի քննության ընդհանուր մեթոդաբանությունը, բացի այդ նախատեսվում է քննիչներին ուսուցանել մասնագիտական էթիկայի ու այլ հարցերի հարցերի վերաբերյալ։

Գ․Թ․

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել