Ո՞ր ապրանքներն են ենթակա փոփոխման և որո՞նք՝ ոչ

ՀՀ Կառավարության նիստին այսօր հաստատվեց փոփոխման կամ վերադարձման ոչ ենթակա ապրանքների նոր ցանկը` փոփոխություն ներ ու լրացումներ կատարելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 30-ի N 77 որոշման մեջ։

Նախագիծը ներկայացրեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ հշեցնելով, որ մինչ այս օրենքով սահմանվել էր՝ պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը 14 օրվա ընթացքում վերադարձնելու սպառողի իրավունքը․ «Համաձայն փոփոխության սպառտողն իրավունք ունի վերադարձնելու կամ փոխարինելու ապրանքն այլ չափի, ձևի, գույնի կամ համանման կոմպլեկտայնության ապրանքով այն վաճառողի մոտ, որից ձեռք է բերել այն կամ վաճառողի կողմց հայտարարված այլ վայրում։ Նախկինում սահմանավում էր սպառողի ապրանքը փոխելու իրավունքը, իսկ վերադարձնելու հանգամանքը հստակ չէր, հատկապես այն դեպքում, երբ բացակայում էր նմանօրինակ ապրանքը, ինչը տարընկալման առիթ էր հանդիսանում, ուստի շատ վաճառողներ իրականցնում էին միայն փոփանակում։ Նոր խմբագրությամբ բացը լրացվել է, սպառողը իրավունք ունի վերադարձնելու կամ փոխարինելու ապրանքը 14 օրվա ընթացքում, եթե վաճառողն այլ ժամկետ չի սահմանել»,- նշեց գերատեսչության ղեկավարը և տեղեկացրեց, որ գոյություն ունեն որոշակի ապրանքներ, որոնց վերդարձը օրենքով սահմանված չէ։

Նոր խմբագրությամբ՝ այդ շարքին դասվում են հետևյալ ապրանքները՝

1․ Բամբակյա, վուշե, մետաքսյա, բրդյա և սինթետիկ կտորներ, գործվածքի տիպի ոչ գործվածքային նյութերից ապրանքներ (ժապավեններ, երիզահանգույցներ, ժանյակներ և այլն), մալուխային արտադրանք (լարեր, քուղեր, մալուխներ և այլն), շինարարական և վերջնամշակման նյութեր (լինոլեում, թաղանթներ, գորգային ծածկեր և այլն) և մետրերով բաց թողնվող այլ ապրանքներ,

2․ Տրիկոտաժե սպիտակեղեն, գուլպեղենի արտադրանք։

Նշենք, որ նոր փոփոխության արդյունքում փոփոխման ենթակա են նաև օծանելիքները, ինչպես նաև  կենցաղային կահույքը (կահույքի հավաքածու և լրակազմ) և րաշխիքային ժամկետներ ունեցող կենցաղային նշանակության տեխնիկապես բարդ ապրանքները (մետաղահատ և փայտամշակման հաստոցներ, կենցաղային էլեկտրական մեքենաներ ու սարքեր, կենցաղային ռադիոէլեկտրոնային ապարատներ, հաշվիչ և բազմացնող կենցաղային տեխնիկա, լուսանկարչական ապարատներ, կինոապարատներ, հեռախոսային ու ֆաքսիմիլային ապարատներ, էլեկտրական երաժշտական գործիքներ, էլեկտրոնային խաղալիքներ)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել