Արգամ Աբրահամյանը կհրաժարվի քաղաքապետի պաշտոնից՝ նախընտրելով պատգամավորի մանդատը

Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը հայտարարություն է տարածել. նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Արարատի մարզի բնակիչներ, ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել ձեզ՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձեր բարձր վստահության համար, շնորհակալ եմ, որ ձեր ձայնը վստահեցիք ինձ: Խոստանում եմ խորհրդարանում լինել ձեր արժանի ձայնը, աշխատել նվիրումով եւ բարձ պատասխանատվությամբ, որպեսզի վայրկյան անգամ չերկմտեք ձեր ընտրության հարցում:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Արտաշատի բնակիչներին, շնորհակալ եմ, որ կանգնեցիք կողքիս՝ գնահատելով իմ ամենօրյա եւ նվիրական աշխատանքը, նաեւ որպես Արտաշատի քաղաքապետ:

Ես լինելու եմ եւ՛ իմ օգտին քվեարկած, եւ՛ իմ օգտին չքվեարկած քաղաքացիների պատգամավորը, եւ փորձելու եմ այնպես աշխատել, որ իրենց ձայնն ինձ վստահած մարդիկ հպարտ լինեն, իսկ նրանք, ովքեր ինձ ձայն չեն տվել՝ հաջորդ ընտրություններին վստահեն ինձ:

Շնորհակալություն…»:

Հիշեցնենք, որ ըստ ԿԸՀ նախնական տվյալների Արգամ Աբրահամյանը պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» դաշինքի կողմից՝  Արարատի մարզում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել