Ընտրակաշառքների բաժանման և վերցման շղթայում ներգրավված են եղել տասնյակ հազարավոր քաղաքացիներ. Նիկոլ Փաշինյան

ԱԺ պատգամավոր, ԵԼՔ դաշինի անդամ Նիկոլ Փաշինյանը իր էջում հրապարակել է հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«ԵԼՔ դաշինքը 2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հարկ է համարում արձանագրել հետեւյալը.

1. Ընտրությունների պաշտոնական արդյունքները, ընդհանուր առմամբ, ձևավորվել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում և ԵԼՔ դաշինքին հաջողվել է արձանագրել իր օգտին տրված յուրաքանչյուր քվե:

2. Թե՛ նախընտրական քարոզչության ընթացքում, թե՛ քվեարկության օրը քաղաքացիների ընտրական կամքը ենթարկվել է վարչական և ֆինանսական ապօրինի ճնշումների, որոնց վերաբերյալ կան բազմաթիվ ահազանգեր:

3. ՀՀ իրավապահ մարմինները ընտրակաշառքների դեմ պայքարում ցուցաբերել են համատարած անգործություն և ընտրակաշառք բաժանողների համար ստեղծված են եղել անպատժելիության նպաստավոր պայմաններ:

4. Ընտրակաշառքների բաժանման և վերցման շղթայում ներգրավված են եղել տասնյակ հազարավոր քաղաքացիներ և այդ երևույթի նկատմամբ ձևավորված է հանրային հանդուրժողականության մթնոլորտ, ինչը Հայոց պետականության հիմքում դրված դանդաղ գործողության ռումբ է:

5. ԵԼՔ դաշինքը խորհրդարանական գործունեության ընթացքում և ընդհանրապես միջոցներ է ձեռնարկելու 2017 թվականի ԱԺ ընտրությունների ընթացքում տեղ գտած ապօրինի երևույթների պատշաճ քննության իրականացմանը հասնելու համար, հետևողական և սկզբունքային պայքար է մղելու այդ երևույթների դեմ:

6. ԵԼՔ դաշինքը ակնածանք է արտահայտում բոլոր այն քաղաքացիներին, վստահված անձանց և դիտորդներին, ովքեր ընտրական տեղամասում առաջնորդվել են քաղաքացիական գիտակցությամբ, իրենց քվեով և գործունեությամբ պաշտպանել են օրինականությունը և ժողովրդավարությունը: Դաշինքը շնորհակալություն է հայտնում նաև բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ֆինանսական, կազմակերպչական, քաղաքական և բարոյական աջակցություն են ցուցաբերել դաշինքին:

7. ԵԼՔ դաշինքը իրեն համարում է իր օգտին քվեարկած 122 հազար 49 քաղաքացիների պատվիրակը և խոսելու է նրանց անունից: ԵԼՔ դաշինքը գործելու է հանուն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ազատության, անվտանգության ու բարեկեցության»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել