Ապրիլի 3-ին, ժամը 21:59-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ոսկետափ գյուղում գտնվող «Ֆլեշ» բենզալցակայանի մոտակայքում «Պրադո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և բախվել գազատար խողովակին, առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ոսկետափ գյուղի վերջնամասում «Պրադո» մակնիշի 87 OD 007 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Կ. Գ., 1996 թ.) բախվել է գազատար խողովակին և կողաշրջվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել են տարածքը:
Ավտոմեքենայի ուղևոր 1992 թ. ծնված Հ. Գ.-ը իր տանից տեղափոխվել է Վեդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: