Հայաստանում վարկաբեկվեց «դիտորդություն» հասկացությունը․ Ավետիք Իշխանյան
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքում փլուզվեցին բոլոր տեսակի ինստիտուտները։ Ասում է «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանը։ Նրա խոսքերով՝ բացի լցոնումներից և հաշվարկի ժամանակ խախտումներից, մյուս բոլորը գրանցվել են, ամենակարևորը բացահայտվեց մի կարևոր հանգամանք, երբ վարկաբեկվեց «դիտորդություն» հասկացությունը, որովհետև, ըստ իրավապաշտպանի, բազմաթիվ կազմակերպություններ դիտորդություն անվան տակ իրականացնում էին քարոզչություն։