Հարավային Կորեայի պաշտոնանկ արված նախագահը ձերբակալվել է կոռուպցիոն մեղադրանքով

Ուրբաթ օրը, ձերբակալվելուց հետո, Հարավային Կորեայի պաշտոնանկ արված նախագահ Փակ Կըն Հյեն, բերվել է Սեուլի կալանավայր: Նա մեղադրվում է կաշառակերության և այդ թվում կոռուպցոն սկանդալների մեջ, որոնց հետևանքով երկրի արտադրության որոշ ճյուղեր անկում են ապրել, իսկ գործարար և քաղաքական էլիտային վնաս է պատճառվել:

Իշխանությունից զրկվելուց հետո, 65-ամյա Փաքը, Հարավային Կորեայի առաջին ժողովրդավարական ճանապարհով ընտրված նահագահն է, որին պաշտոնանկ են արել: Նա իր ընկերոջ՝ Չոյ Սուն Սիլի հետ հանցավոր համաձայնության գալով, խոշոր բիզնեսների վրա ճնշում գործադրելով վ երջիններիս պարտադրել է ֆինանսական միջոցներ նվիրաբերել իր քաղաքական նախաձեռնություններին սատարող հիմնադրամներին:

Նա և Չոյը, որը արդեն կալանքի տակ է, հերքում են բոլոր մեղադրանքները:

Ուրբաթ օրը վաղ առավոտյան, Սեուլի Կենտրոնական դատարանը բավարարեց Փաքին ձերբակալելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը: Դրանից առաջ Փաքը 8 ժամշարւնակ վկայություն էր տվել:

Փաքը և նրա փաստաբանները պնդում էին, որ նրան ձերբակալելուը կարիք չկա քանի որ Փաքը չէ պատրաստում փախուստի դիմել և կամ միջամտել ապացույցների ձեռք բերման գործընթացին: Սակայն դատարանը չհամաձայնեց հայտարարելով, որ այդպիսի միջամտության փորձը հավանական է:

Առավոտյան Փաքին սև ավտոմեքենայով, երկու կին ոստիկանների ուղեկցությամբ բանտ տեղափոխեցին:

Դատախազությունը 20 օր ժամանակ ունի Փաքի դեմ գործ հարուցելու համար, քանի դեռ նա բանտում է գտնվում:

Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել