Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում մարտի 31-ին կայացած խորհրդի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, փոփոխություններ և լրացումներ է կատարել «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանը և դրա կիրառման հրահանգը հաստատելու մասին» որոշման մեջ, «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ում:
Խորհուրդը «ՊՐՈՄԵԹԵՅ ԲԱՆԿ» ՓԲԸ-ին «Ռիա Մանի Թրանսֆեր» («Ria Money Transfer») արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն է տրամադրել, հաշվառումից հանել է «ԻԴՐԱՄ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության «Դավիթաշեն ՏՊ» մասնաճյուղը, վերաձևակերպել «ԱՐՏ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 152 և թիվ ԳԳ-Ե 271 լիցենզիաները, Ա/Ձ Անահիտ Դամբուրաջյան փոխանակման կետի թիվ 189 լիցենզիաները:
Ուժը կորցրած են ճանաչվել «ԳՆԱՀԱՏՈՒՄ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 182 լիցենզիան և «ԱԼԵՔՍ-ԳՐԻԳ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի լիցենզիաները:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
Նշենք, որ «ԱԼԵՔՍ-ԳՐԻԳ» ՍՊԸ-ն պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին։