Որքա՞ն է կազմում «ՕՐՕ» դաշինքի առաջին եռյակի ունեցվածքը

«ՕՐՕ» դաշինքի առաջին եռյակը՝ Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Վարդան Օսկանյանը հայտարարագրել են իրենց ունեցվածքը:

Նշենք, որ դաշինքի առաջատար եռյակից միայն Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը անշարժ գույք չունի:

ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը մեկ առանձնատուն է հայտարարագրել, որը գտնվում է ԱՄՆ-ում՝ Գլենդելում (200քմ): Հայաստանում ունի մեկ գրասենյակային տարածք՝ Հյուսիսային պողոտայում, որի նկատմամբ սեփականությունը կազմում է 60%:

Օսկանյանը աշխատավարձ է ստանում Ազգային ժողովից, այն կազմում է 5.770.260 դրամ: Բացի սա նաև տիրապետում է 10.000.000 ՀՀ դրամի և 50.000 ԱՄՆ դոլարի:

Ժառանգություն կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի երկու առանձնատները գտնվում են Երևանում, որից մեկը 500 քմ է, մյուսը՝ 480 քմ:

Նրա դրամական միջոցներն այս պահին կազմում են 25 միլիոն ՀՀ դրամ:

ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը ոչ անշարժ գույք ունի, ոչ՝ շարժական: Նա ստանում է կենսաթոշակ, ինչը կազմում է 5.531.736 դրամ, և աշխատավարձ ՀՀ ՊՆ-ից՝ 4.713.9474 դրամ:

Օհանյանը հայտարարագրել է նաև 18.500.000 դրամ:

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել