Բնական կաշվե կազմով, ոսկեփայլ դաջվածքներով թանկարժեք նշումների տետրեր՝ նախարարի համար

Հայաստանի սպորտի և երիտասարդության նախարարությունում նախընտրում են բնական կաշվե կազմով, ոսկեփայլ կամ արծաթափայլ դաջվածքով թանկարժեք նշումների տետրեր։

Արդեն երկու տարի նախարարությունը պայմանագիր է կնքում «ԱԿՏԻՍ» ՍՊԸ-ի հետ՝ գնելով այդ թանկարժեք տետրերը։

2016թ․-ին այս ընկերության հետ կնքվել է 802 հազար դրամի պայմանագիր, որով նախարարությունը ստացել է 13 հատ նշումների տետր՝ նախարարի աշխատակազմի համար, միավորի արժեքը 13 հազար դրամ, ևս 13 նույնաբնույթ տետրեր է գնել գերատեսչությունը, յուրաքանչյուրը 11 հազար դրամով։ Ընդհանուր գնի մեջ ներառում է նաև բացիկների վճարը։

2017թ․-ին նույնպես նախարարությանը պետք են եղել նշումների սեղանի գիրք-տետրեր։ Այս անգամ նույն ընկերության հետ կնքվել է 218 հազար դրամի պայմանագիր։

Պայմանագրով գնվում են 18 նշումների տետրեր՝ միավորի գինը 12 հազար դրամ և 13 նույնաբնույթ տետերր, սակայն մի փոքր էժան, յուրաքանչյուրը՝ 9800 դրամ։

Նշումների տետրերի տեխնիկական բնութագրերում նշվում է, որ դրանք 17X24 չափի են, շվեյցարական (կամ համարժեք) բնական կաշվե կազմով, կազմը եզրակարված, շապիկի կենտրոնում լոգոտիպի պատկերով, (ոսկեփայլ/արծաթափայլ) դաջվածք, ոսկեփայլ կամ արծաթափայլ են նաև միջուկի կողային մասերը և այլն։

Գ․Թ․

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել