Այսօր Ռուսաստանի տասնյակ քաղաքներում հակակոռուպցիոն ակցիաներ են տեղի ունեցել: Այս մասին տեղեկանում ենք Rbc.ru-ից:
Պաշտոնապես իշխանությունները հաստատել են 24 ցույցերի անցկացումը, սակայն կազմակերպիչները հայտարարել են ռուսական 100 քաղաքներում միտինգներ կազմակերպելու վերաբերյալ:
Ամենալայնածավալ ակցիաները տեղի են ունեցել Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգ և այլ խոշոր քաղաքներում: Պաշտոնական տվյալներով Մոսկվայի կենտրոնական փողոցներ են դուրս եկել շուրջ 8 հազար ցուցարարներ:
Ռուաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած ցույցը համաձայնեցված չի եղել տեղական իշխանությունների հետ:
Ցույցերը նախաձեռնել է ռուսաստանում հայտնի ընդդիմադիր գործիչ, Կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնդի հիմնադիր և ղեկավար Ալեքսեյ Նավալնին:
Բողոքի ակցիաների կազմակերպիչները պարզաբանել են, որ դրանք կազմակերպվել են, որպեսզի իշխանություններին ստիպեն հետաքննություն սկսել վարչապետ Դմիտրի Մեդվեդևի նկատմաբ՝ Նավալնիի ֆոնդի կողմից պատրաստած «Он вам не Димон» հետաքննական ֆիլմի հիմքով:
Բողոքի ցույցի ժամանակ ՌԴ-ի ոստիկանական ուժերը բերման են ենթարկել բազմաթիվ քաղաքացիների, այդ թվում՝ տարեցների, նրանք բռնի ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ, իսկ Նավալնիին տեղափոխել են ոստիկանության բաժանմունք, նա ազատ կարձակվի դատարանի որոշումից հետո:
Ведомости-ն փոխանցում է, որ 850 անձ ձերբակալվել է: