Վթարի է ենթարկվել Էդմոն Մարուքյանի մեքենան

Քիչ առաջ վթարի է ենթարկվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգմավոր, «ԵԼՔ» դաշինքի առաջին համար Էդմոն Մարուքյանի մեքենան: Տեղեկությունը հաստատեցին «ԵԼՔ» դաշինքի մամուլի կենտրոնից:

Ինչպես տեղեկացանք, դեպքը տեղի է ունեցել Իջևանում: Ղեկին վարորդն է եղել: Բարեբախտաբար վիրավորներ չկան:

Հիշեցնենք, որ ընդամենը երեկ վթարի էր ենթարկվել ԱԺ պատգամավոր, ԵԼՔ դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը. նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Իմ մեքենայով վթարի ենթարկվեցինք։ Արգելակները չպահեցին, բախվեցինք դիմացի մեքենային։ Ղեկին ես էի։ Մեքենայի մեջ էին նաև Էդմոն Մարուքյանը և Արամ Սարգսյանը։ Արագությունը մեծ չէր։ Վիրավորներ չկան»։

Фото Տիգրան Մազմանյան.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել