Հոկտեմբերի 14-ին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Էստոնիա: Նախարարը հոկտեմբերի 15-ին Տալինում հանդիպել է Էստոնիայի արդարադատության նախարար Քրիստեն Միխալի հետ, քննարկել երկու գերատեսչություններին առնչվող հարցեր:
.
Փորձի փոխանակման նպատակով իրականացվող քառօրյա այցի շրջանակներում հայաստանյան պատվիրակության անդամները կծանոթանան և կուսումնասիրեն Էստիոնիայի էլեկտրոնային կառավարության, ինչպես նաև Արդարադատության նախարարության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը:
Աղբյուրը` Իրավաբան. net