Քաղաքացին ընկել է Դեբեդ գետն ու մահացել

Մարտի 23-ին, ժամը 17:10-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում քաղաքացին ընկել է Դեբեդ գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Հաղպատ հատվածի 3-րդ կմ-ին հարակից Դեբեդ գետում հայտնաբերել են 1967 թ. ծնված Ռ. Ա.-ի դին:

Դին հանձնել են շտապօգնության աշխատակիցներին:

Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել