Ի՞նչ կենսագրություն ՀՀԿ-ի կողմից պատգամավորի թեկնածու Հասմիկ Ափյանը

Իրավաբան.net-ը ներկայացնում կուսակցությունների և դաշինքների կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված անձանց կենսագրականները՝ պատահականության սկզբունքով։ Ստորև ներկայացնում ենք ՀՀԿ-ի կողմից համապետական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Հասմիկ Ափյանի կենսագրականը․

Ծնվել է 1989 թվականին Երևանում:

1996-2006թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Ն. Զարյանի անվան N 130 միջնակարգ դպրոցը:

1997-2004թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Ա. Հեքիմյանի անվան N 13 երաժշտական դպրոցը:

2006-2010թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետի բակալավրիատը, մանկավարժություն, անգլերեն-իսպաներեն բաժինը:

2008-2009թթ. սովորել և ավարտել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի Երիտասարդ առաջնորդների դպրոցը:

2010-2012թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մագիստրատուրան մանկավարժության բաժինը անգլերեն-իսպաներեն լեզուներ:

2011-2013թթ. սովորել և ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Կառավարման ֆակուլտետի մագիստրատուրան Պետական և մունիցիպալ կառավարում բաժինը:

2012թ.-ից առ այսօր սովորում է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ասպիրանտուրայում:

2013-2014թթ. մասնակցել է Ռոբերտ Շումանի ինստիտուտի քաղաքական դասընթացներին:

2012թ.-ից առ այսօր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի անգլերենի հնչյունաբանության և քերականության ամբիոնի դասախոս է:

2012-2014թթ. աշխատել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում՝ որպես ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով ռեկտորի խորհրդական:

2014թ.-ից առ այսօր աշխատում է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում՝ որպես ռեկտորի գլխավոր խորհրդական:

Տիրապետում է անգլերենին, ռուսերենին, իսպաներենին: Հայերենը՝ մայրենի:

2003-2006թթ. եղել է Ն. Զարյանի անվան N 130 միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ:

2008թ.-ից առ այսօր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գիտական խորհրդի անդամ է:

2009-2012թթ. եղել է ՀՀ վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի անդամ:

2009-2013թթ. եղել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ:

2010-2013թթ. եղել է Հայաստանի ուսանողական ազգային ասոցացիայի քարտուղար:

2010թ.-ից առ այսօր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի խորհրդի անդամ է:

2010թ.-ից առ այսօր ՀՀԿ երիտասադական կազմակերպության քարտուղարն է:

2011-2014թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովին կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի անդամ:

2012-2015թթ. եղել է ԵՎՐԱՍՏՈՒԴԵՆՏ V Կոնսորցիումի ազգային թիմի անդամ:

2013-2015թթ. եղել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ:

2013-ից առ այսօր  Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողական խորհրդի պատվավոր նախագահն է:

2014-2016թթ. եղել է Մարդու իրավունքների, քաղաքականության և հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցացիայի փոխնախագահ:

2014թ.–ից առ այսօր Պարի միջազգային խորհրդի (CID)անդամ է:

2014թ.-ից առ այսօր ՀՀԿ խորհրդի անդամ է:

Դ. Մենդելևի անվան կրթաթոշակակիր է:

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի գիտական խորհրդի կողմից ճանաչվել է  2007-2008, 2008-2009, 2009-2010 ուսումնական տարիների լավագույն ուսանող:

2010թ.-ին պարգևատրվել է պատվոգրով ՀՀԿ նախագահ ՍերԺ Սարգսյանի կողմից ՀՀԿ 20-ամյակի կապակցությամբ և կուսակցական ակտիվ գործունեության համար:

2011թ.-ին պարգևատրվել է պատվոգրով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենի և <<Բազե-2011>> համահայկական երիտասարդական հավաքի տնօրենի կողմից << Բազե-2011>> համահայկական երիտասարդական հավաքի կարմիր ճակատի ղեկավարի պարտականությունները բարեխղճորեն կատարելու և պատվավոր առաջին տեղը գրավելու համար:

2011թ., 2012թ., 2013թ., 2014թ., 2015թ., 2016թ., պարգևատրվել է շնրոհակալագրով Երևանի քաղաքապետի կողմից՝ «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների միջոցառումներին մասնակցություն ցուցաբերելու և ներդրած ավանդի համար:

2013թ.-ին ՀՀ մշակույթի նախարարի հրամանով պարգևատրվել է շնորհակալագրով հայկական ժողովրդական պարի պահպանման և տարածման գործում ակտիվ մասնակցության, երիտասարդական ներուժի խթանման, ինչպես նաև Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ << Բերդ>> պարային անսամբլի 50-ամյակի առթիվ:

2013թ. ՀՀ վարչապետի որոշմամբ պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով երիտասարդական ծրագրերի իրականացման աշխատանքներում գործուն մասնակցության և ունեցած նշանակալի ներդրման համար, ինչպես նաև երիտասարդության ու ուսանողության միջազգային տոների կապակցությամբ:

2013թ.-ին պարգևատրվել է պատվոգրով ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից երիտասարդության համաշխարհային և ուսանողության միջազգային օրերի առթիվ երիտասարդական և ուսանողական ոլորտներում ակտիվ գործունեության և բարեխիղճ աշխատանքի համար:

2013թ.-ին ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է ՀՀ զինված ուժերի <<Դրաստամատ Կանայան>> մեդալով:

2015թ.-ին պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի պատվոգրով՝ ուսանողության միջազգային օրվա և երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ:

2016թ.-ին պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով՝ երիտասարդության համաշխարհային և ուսանողության միջազգային օրերի առթիվ, Երևան քաղաքի երիտասարդության հարցերում ունեցած զգալի ներդրման և բարեխիղճ աշխատանքի համար:

Ամուսնացած է: Ունի մեկ զավակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել