Քաղաքապետարանի երաժշտական և ծաղկային անակնկալները հարկատուներին կարժենան 38 մլն դրամ

Կանանց միջազգային օրը հարկատուներին արժեցել է 19 մլն 76 հազար դրամ, այսքան է քաղաքապետարանը տրամադրել Երևան քաղաքում անցկացված մշակութային միջոցառումների համար, բայց սա դեռ ամենը չէ, քաղաքապետարանից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ ապրիլի 7-ի կապակցությամբ նույն նպատակով նախատեսված է 18 մլն 355 հազար դրամ։

Նշված ծախսերը նախատեսվել և ֆինանսավորվում են Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի միջոցով։

Նշենք, որ մարտի 8-ին Երևանի քաղաքապետարանը մի շարք միջոցառումներ էր նախաձեռնել, մասնավորապես գունազարդել էին տրանսպորտային միջոցները, ծաղիկներով զարդարել Հյուսիսային պողոտան, կազմակերպել երաժշտական միջոցառումներ։

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել