Կիևում սպանվել է ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը

 Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում սպանվել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախկին պատգամավոր  Դենիս Վորոնենկովը,  այս մասին հաղորդում է ՌիաՆովոստին:

Քաղաքի կենտրոնում գտնվող «Պրեմյեր Պալաս» հինգաստղանի հյուրանոցի մոտ կրակ է բացվել մի քանի բիզնեսմենների վրա: Վորոնենկովի վրա արձակվել է երկու կրակոց: Կիևի ոստիկանության վարչության պետ Անդրեյ Կրիշչենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովի սպանության համար կասկածվող անձը ձերբակալվել է: Նա վիրավոր է, սակայն նրա կյանքին վտանգ չի սպասվում։

Ուկրաինա նախագահ Պյոտր Պորոշենկոն Վորոնենկովի սպանությունը տեռոռ է անվանել՝ ՌԴ-ի կողմից:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ դա աբսուրդ է, իսկ միջադեպը վկայում է այն մասին, որ ուկրաինական կողմը չի կարողացել ապահովել Վորոնենկովի անվտանգությունը:

На месте убийства бывшего депутата Госдумы России Дениса Вороненкова. 23 марта 2017

Image result for В Киеве убит экс-депутат Госдумы Вороненков

Image result for В Киеве убит экс-депутат Госдумы Вороненков

Фото: facebook.com/maximilian.sorokin

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել