Թափոնների գործածության ոլորտում համայնքի ղեկավարը համայնքի վարչական սահմաններում`
ա) իրականացնում է հսկողություն աղբահանման նկատմամբ.
բ) կազմում է տարածքների սանիտարական մաքրման սխեմաները.
գ) իրականացնում է չհսկվող և չարտոնագրված աղբավայրերի վերացումը (լիկվիդացումը).
դ) կազմակերպում է ռեսուրսային արժեք ունեցող ոչ վտանգավոր թափոնների հավաքման գործընթացին բնակչության մասնակցությունը:
Թափոնների գործածության ոլորտում տեղական ինքնակառավարման մարմիններն իրականացնում են «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ իրավասություններ:
Աղբյուրը` Իրավաբան.net