Հանցավորության դեմ պայքարն իրականացվում է սերտորեն փոխկապակցված մի քանի ձևերով, որոնցից մեկն էլ օպերատիվ-հետախուզական գործունեությունն է:
Վերջինիս խնդիրն է նախաքննության մարմիններին ապահովել դատավարական և ամենից առաջ քննչական գործողությունների ավելի արդյունավետ կատարմանը նպաստող տեղեկատվությամբ, որի օժանդակության համար կարող են իրականացվել ներքին և արտաքին դիտումներ:
Ներքին դիտումը բնակարանում հատուկ և այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց անձին (անձանց) հետևելն ու առանձին դեպքերի և իրադարձությունների ընթացքի վերահսկումն է, ինչպես նաև դիտման արդյունքների ամրագրումը տեսանկարահանման, ձայնագրման, լուսանկարահանման, էլեկտրոնային և այլ կրիչների միջոցով կամ առանց դրանց:
Արտաքին դիտումը, առանց բնակարանի անձեռնմխելիության խախտման, անձանց հետևելը կամ առանձին դեպքերի և իրադարձությունների ընթացքի վերահսկումն է բաց տարածությունում կամ հասարակական վայրերում` հատուկ և այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց, ինչպես նաև դիտման արդյունքների ամրագրումը տեսանկարահանման, լուսանկարահանման, էլեկտրոնային և այլ կրիչների միջոցով կամ առանց դրանց:
Աղբյուրը` Իրավաբան.net