Հասարակական հիմունքներով ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Ղուկաս Ուլիխանյանն ունի 37,7 մլն դրամ, 78 հազար 500 դոլար ու 85 հազար 800 եվրո։ Նա նաև Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու է՝ ՀՀԿ-ի կողմից։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ պարոն Ուլիխանյանը աշխատավարձ է ստանում նախարարությունից և ՀՀ ԵԿՄ ՀԿ-ից։
Առողջապահության նախարարությունից նրա եկամտի չափը կազմել է 3 մլն 561 ՀՀ դրամ, իսկ ԵԿՄ-ից ստացել է 880 հազար դրամ եկամուտ։
Բացի այդ, նախարարի խորհրդականը հայտարարագրել է նաև 6 կետով բաժնեմասեր, Արմենֆարմ և Գառնիլայն ՍՊԸ-ներում նա ունի 100 տոկոս բաժնեմաս, Արբատ և Իմունոթերապիայի միջազգային կենտրոն ՍՊԸ-ներում՝ 50 տոկոս, Թոփ Տուր ՍՊԸ-ում 19 տոկոս, իսկ Հայէկոնոմբանկ ԲԲԸ-ում 0,000162 տոկոս բաժնեմասի է տիրապետում։
Պարոն Ուլիխանյանը ունի երկու բմնակարան և երկու ավտոմեքենա՝ «Toyota Camry» (2011թ․) և «Mitsubishi Outlander» (2007թ․) մակնիշների։