Նոր որոշում՝ ԴԱՀԿ մասին օրենքի կիրարկումն ապահովելու վերաբերյալ

Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 17-ին որոշում է ընդունել.

«Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի՝
Հաստատել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-226-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը` համաձայն հավելվածի»:

Նշենք, որ խոսքը վերաբերում է պարտապանի միակ բնակարանի իրացման նվազագույն գումար սահմանելուն: Այսինքն, կմշակվի կառավարության որոշման նոր նախագիծ, որով կսահմանի բնակարանի նվազգաույն չափը, որի դեպքում պարտատերը դրանից չի զրկվի:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել