Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այս հարթակում շփումը բացառիկ հնարավորություն է ընտրողների ցուցակներում այդպիսի տվյալներ հայտնաբերերլու դեպքում դիմել իմ Ֆեյսբուքյան էջին:
Կոչ եմ անում մեր հայրենակիցներին, եթե գտնվում եք այլ պետությունում և ցուցակներում հայտնաբերում եք մահացած անձի տվյալներ, կարող եք մահվան փաստը հավաստող փաստաթղթի լուսապատճենը ուղարկել իմ ֆեյսբուքյան էջին:
Երկու կարևոր պայման.
1.տվյալներ տրամադրող անձի ֆեյսբուքյան էջը լինի իրական տվյալներով,
2. նամակով նշվի մահացած անձի հետ կապը (մտերիմ, բարեկամ, հարևան և այլն):
Ցուցակներին կարող եք ծանոթանալ www.elections.am կայքում»: