ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ի ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ է Վարդենյանց լեռնանցքը:
Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը:
Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին առկա է մառախուղ:
Գեղարքունիքի մարզում, Վայոց ձորի մարզում, Սյունիքի մարզի Քաջարան, Սիսիան, Կոտայքի մարզի Հրազդան, Արագածոտնի մարզի Ապարան, Շիրակի մարզի Գյումրի, Լոռու մարզի Տաշիր և Ստեփանավան քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք և Ախուրյան գյուղերում տեղում է թույլ ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ռուսաստանի կողմից կուտակվել է մոտ 70 բեռնատար ավտոմեքենա: Առկա է ձնահյուսի վտանգ: