Իրավաբան.net-ը ներկայացնում կուսակցությունների և դաշինքների կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված անձանց կենսագրականները՝ պատահականության սկզբունքով։
Ստորև ներկայացնում ենք 2017թ.-ի Խորհրդարանական ընտրություններին «ԵԼՔ» դաշինքի կողմից որպես ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Թեհմինա Վարդանյանի կենսագրությունը։
Ծնվել է 1988թ. Երևանում։
2004-2008թթ.-ին սովորել է Թարգմանչաց գործ «Ինտերլինգվա» լեզվագիտական համալսարանում և ստացել բակալավրի աստիճան։
2011-2013թթ. սովորել է Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարանում Լրագրության ֆակուլտետում և ստացել է մագիստրոսի աստիճան։
2012թ.-ին աշխատել է որպես սոցիոլոգ։
2012թ-ին աշխատանքային պրակտիկա է անցել «Երկիր Մեդիա» հետուստաընկերությունում` որպես լրագրող
2013թ.-ին մագիստրոասական թեզը գրել է «ՀՀ նախագահական ընտրությունների լուսաբանումը հայաստանյան հեռուստաեթերում» թեմայով։
2013-2014թթ. աշխատել է «ԳԱ ԳԵՐՄ- ԱՐՄ ՈՒԳ» գերմանական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղում։
2014-2015թթ. աշխատել է «Դոյչ Մեդ» ՍՊԸ-ում որպես գործադիր տնօրեն։
2006թ.-ին անդամակցել է «Հանրապետություն» կուսակցությանը։
Ամուսնացած չէ։