Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը փակ է բոլոր մեքենաների համար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ի ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ է Վարդենյանց լեռնանցքը:

Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը:

Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին առկա է մառախուղ:

Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի մարզի Քաջարան, Սիսիան, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Արագածոտնի մարզի Ապարան, Շիրակի մարզի Ամասիա, Մարալիկ, Գյումրի, Լոռու մարզի Տաշիր և Ստեփանավան  քաղաքներում տեղում է  թույլ ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ռուսաստանի կողմից կուտակվել է մոտ 70 բեռնատար ավտոմեքենա:

 Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել