Վերաքննիչ դատարանն ազատ արձակեց երեք տարվա ազատազրկման դատապարտված երիտասարդին

Փաստաբան Արայիկ Պապիկյանը տեղեկացնում է, որ Խորենացու փողոցում զանգվածային անկարգությունների գործով 3 տարի ժամկետով անազատության դատապարտված Հայկ Հովհաննիսյանն այսօր ազատ արձակվեց:

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է դատական ակտը և սահմանել փորձաշրջան 2 տարի ժամկետով: 8 ամսյա կալանքից հետո Հայկը ազատություն նվաճեց»,- նշում է ամբաստանյալի պաշտպանը՝ հավելելով, որ Հովհաննիսյանի պաշտպանությունը մինչ գործի վերաքննիչ դատարանում քննելը իրականացրել է իր գործընկեր Աննա Ջուվանովանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել