Բռնաբարության մեջ մեղադրվողը հայտնաբերվել է Վեդի քաղաքում

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 16-ին, ժամը 12-ին, Վեդի քաղաքից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Տիգրան Ա.-ն, որը 2016 թ. դեկտեմբերի 27-ից ՌԴ պատիժների իրականացման դաշնային ծառայության Տվերի մարզի վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 131 հոդվածի /բռնաբարություն/ 1-ին մասի հատկանիշներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել