Ֆրանսիայի Կանի մոտակայքում գտնվող դպրոցներից մեկում այսօր աշակերտներից մեկը կրակ է բացել, ինչի հետևանքով երկու հոգի վիրավորվել են: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Դպրոցում կրակոցներ արձակելու մեջ կասկածվող 17-ամյա աշակերտը ձերբակալվել է. հաղորդել է ոստիկանությունը:
Աղբյուրը հայտնել է, որ նա զինված է եղել երկու ատրճանակով, մեկ որսորդական հրացանով և նռնակներով: Նրա երկու զոհերը, որոնցից մեկը դպրոցի ավագ ուսուցիչն է, թեթև վիրավորումներ են ստացել:
Կան կասկածներ, որ նա հանցակից է ունեցել և կրակոցներից հետո հասցրել է փախչել: Այժմ ոստիկանությունը փնտրում է նրան դպրոցի մոտակայքում:
Ոստիկանության աղբյուրներից մեկը հայտնել է, որ կրակոցներից հետո իրարանցում է սկսել և աշխակերտները պատսպարվել են հարևանությամբ գտնվող սուպերմակերտ:
Ականատես աշակերտներից մեկը France Inter ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ պատմել է, որ ուժեղ աղմուկ լսելուց հետո մտել են սեղանների տակ. «Ես գնացի պատուհանը փակելու և տեսա մի տղայի, ով աչքերիս նայեց: Թվաց, որ նա աշակերտ է և ոչ այնքան էլ մեծ: Նա կրակեց օդում և փախավ»: